Դժգոհում են իրենց ստացած «փշրանքներից». «Փաստ»
![]() 571 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 10:00 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ դժգոհությունները հատկապես կապված են նրա հետ, որ այն, ինչ կատարվում է իրենց թիմում, շատ անարդար է: Բանն այն է, որ, շատ քպ-ականների կարծիքով, «վերին» օղակները լիարժեք վայելում են կյանքը, մինչև «յոթ պորտ» ապահովվում են, «փայ են մտնում» շահութաբեր ոլորտներում, մենաշնորհներ են հաստատում, այնինչ իրենց «փշրանքներ» են շպրտում, ասենք, պարգևավճարների տեսքով: Թերթի զրուցակիցներից մեկն ասում էր, որ դժգոհողները նշում են, թե հանրության թուքումուրն իրենք են ուտում, Նիկոլ Փաշինյանի համար ամենօրյա ռեժիմով «դոշ են տալիս», բայց արդյունքում, կարելի է ասել, բան չեն ստանում: Ըստ տեղեկությունների, ներսում ակնարկներ կան «ընդհանուր կաթսայի» անհրաժեշտության ու թիմում «սոցիալական արդարության» ապահովման հետ կապված: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
