«Վրաստանի դուրս գալով՝ «3+3» ձևաչափը դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ, որտեղ միջնորդը նաև Թուրքիան է»․ Սաֆրաստյան
![]() 655 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 21:57 «3+3»-ի իրականացումն ինձ մոտ հարցեր է առաջացնում ձևաչափից Վրաստանի՝ դրան չմիանալու մասին հայտարարությունից հետո։ «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով վաղը Մոսկվայում կայանալիք «3+3» ձևաչափի առաջին հանդիպման մասին։ «Երբ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը չի մասնակցում, մնում են Հայաստանն ու Ադրբեջանը, ստացվում է, որ դա հարթակ է դառնալու Հայաստանի և նրա նկատմամբ ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի հետ հարաբերությունները քննարկելու համար։ Սա մի հարթակ է, որտեղ այդ ագրեսիվ Ադրբեջանին աջակցելու է Թուրքիան։ Ակնհայտ է, որ մենք թույլ դիրքերից ենք հանդես գալու»,- ասաց նա։ Սաֆրաստյանի խոսքով՝ մինչև հիմա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդի դերը ստանձնել էր Ռուսաստանը, սակայն այս ձևաչափի առկայության պայմաններում այդ միջնորդի դերն արդեն կիսելու է Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը։ Հիշեցնենք, որ վաղը Մոսկայում կայանալու է «3+3» ձևաչափով փոխարտգործնախարարների հանդիպումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով նախնական հանդիպմանը։ «Դեկտեմբերի 10-ին կանցկացվի աշխատանքային այդ խմբի նախնական նիստը՝ «3+3» կամ, գուցե, «3+2» ձևաչափովմ։ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով, քանի որ հանդիպումը նախատեսված է հենց այդ մակարդակով»,- ասել էր Փաշինյանը։ Հիշեցնենք նաև, որ «3+3» ձևաչափը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկն է։ Այն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցություն է նախատեսում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
