«Գերիների հարցով փակում են Արցախի հարցը». Մարգարիտ Եսայան
![]() 527 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 17:30 Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերիների հարցով փակում են Արցախի հարցը. ակնհայտ է, որ ՀՀ-ում իշխանություն իրականացնողն իր «պապաների» մի շարք «հանձնարարականներ» դեռ մինչև վերջ չի իրականացրել։ Թուրքական շահն առաջ տանողը պարտավորվել է վերջնականապես փակել Արցախի հարցը և կտրելով Սյունիքը, կտրելով Արցախը Մայր Հայրենիքից, վերջնականապես փակել նաև Հայկական հարցը։ Փաստերն ակնառու են։ 1․Գերիների հարցը․․. Նախ, հայտարարվեց, որ գերիներին ադրբեջանական բանտերում «շատ լավ են պահում», հետո նշվեց, որ «գերիները մեզնից չեն նեղանա, եթե 2-3 ամիս ավել մնան գերության մեջ», հետո՝ գերիները «հերոսացվեցին», հետո՝ գերիները հայտարարվեցին դավաճաններ, հիմա՝ հանցագործներ։ Եվ այս ամենը կատարվում է ի տես աշխարհի, ադրբեջանի ցինիկ մեկնաբանությունների և հոխորտանքի ֆոնին։ Կատարվում է այն օրերին, երբ միջազգային կառույցներին տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԻՊ-ը, տարբեր գործիչներ (նախկին, մեկը՝ ես) նամակներ են հղում և ակնկալում աջակցություն, ճնշում ադրբեջանի վրա, որ օր առաջ գերիները վերադարձվեն։ Իսկ հիմա, արդեն վերադարձվող գերիներին կալանավորում են և գործեր են հարուցվում։ Եթե ասեմ սա ադրբեջանական ձեռագիր է, համոզված եմ, այլևս չեք զարմանա, որովհետև ինքներդ եք տեսնում և տեսել եք, թե ինչպես են հայ ռազմագերիներին դատում և ամենածանր պատիժները սահմանում նույն ադրբեջանում։ Եթե այնտեղ դատում են, սրանք ինչու պիտի նույնը չանեն․․․։ Եթե գերիների հարցը փակվում է, ինքնըստինքյան, փակվում է Արցախի հարցը։ Կհարցնեք՝ ի՞նչ կապ կա՞․․․։ Շատ պարզ, արդեն իսկ հայտարարություններ կան, որ այդ մարդկանց, այդ զինվորներին գերեվարել են «ադրբեջանի հողում»՝ նկատի ունենալով Արցախը։ Վերջակետը հենց այստեղ է, և շատ շուտով Շուշիում իլհամը ևս մեկ ինքնահավան ժպիտով կհայտարարի՝ Ղարաբաղն ադրբեջան է և վերջ, ու սրանք, էս հողատուներն ականջներով կծափահարեն․․․ Մինչդեռ այսօր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրն է։ 30 տարի առաջ արցախցիները կատարեցին իրենց քայլը դեպի մեր ազգային երազանք՝ ՄԻԱՑՈՒՄ։ Ծափ տվեք, արա՛․․․․ Կհարցնեք, իսկ ինչպե՞ս են փակելու Հայկակա՞ն հարցը․․․ Շատ պարզ, անհայրենիք համար ի՞նչ մի խնդիր է մոռանալ Հայոց ցեղասպանությունը՝ Եղեռնը․․․ Ասել է, չէ՝ մի գրեք՝ «թուրքն իմ թշնամին է», ասել է, չէ, գնանք հարցնենք՝ թուրքը ուզո՞ւմ է ոչնչացնել մեր պետությունը, ասել է, չէ, մի ասեք՝ թուրքը մեր թշնամին է, մենք այդպես ո՞նց բացնեք «խաղաղության դարաշրջանը»․․․ Հ․Գ․ Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա․․․․․»: Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
