«Մեր կուսակցությունը մերժում է քոչարյանասերժական բանդիտական խմբերին վերակենդանացման հնարավորություն տվող գործընթացում մասնակցությունը». Բաբաջանյան
![]() 552 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 20:18 «Հանուն Հանրապետության» կուսակցություն նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ մինչ այս պահը «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից միայն մեկի հետ է սկսել և շարունակում բանակցել։ Այդ բանակցությունների հիմքում ընկած է գաղափարական, արժեբանական ընդհանրությունը և ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեր հավաքած քվեներն այդ ընդհանրության հիմքով քաղաքական կապիտալի վերածելու նպատակը։ Այլ համագործակցություն, անթաքույց կամ սքողված ռևանշիստական որևէ ուժի հետ, մեր կուսակցության համար երաշխավորված ամենալավ ու հաղթական ելքն ապահովող նույնիսկ, մեզ համար մնում է անընդունելի։ Հանրապետական և սրան ուղեկցող քոչարյանական քրեաօլիգարխիկ համակարգարգերի ռևանշը սպասարկող պսևդոկուսակցությունների և դաշինքների («Ապրելու երկիր», «Զարթոնք», և այլն) ներկայացուցիչներն անդադար շարունակում են համագործակցության հնարավորություն փնտրել, բանակցությունների առաջարկներով հանդես գալ ՏԻՄ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության ՏԻՄ ավագանու ցուցակները գլխավորող անհատների, ցուցակներում ընդգրկված առանձին անդամների և խմբերի հետ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որևէ մակարդակում մերժում է քոչարյանասերժական բանդիտական խմբերին և խմբավորումներին վերակենդանացման հնարավորություն տվող որևէ գործընթացում մասնակցությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մեզ համար համապետական և տեղական մակարդակում որևէ համագործակցություն հիմնված է Հայաստանի պետականության համար ժողովրդավարական գործընթացների անշրջելիության հետ, և մենք հանձնառու ենք համագործակցել բացառապես այդ գործընթացներով շահագրգռված ուժերի հետ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
