«Նիկոլը զիջում է մեր հերթական բանակցային առավելությունն Ադրբեջանի նկատմամբ». Արմեն Աշոտյան
![]() 700 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 18:48 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Չտրվելով սադրանքին՝ Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարց լուծվեց: Բայց ամբողջ սորոսամերձ փունջը և այսօրվա նիկոլականները կոտորում էին իրենց, թե բա «Սերժը Նազարբաևին չարձագանքեց»: Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Նազարբաևն ասաց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս ևս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր: Նազարբաևի որակմամբ, Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։ Նազարբաևի ելույթին հաջորդեց կապիտուլյանտի խոսքը, որում նա որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի՝ Ադրբեջանին ուղղված բանավոր հրավերին: Թեպետ հսկայական ասելիք կար այս հարցով: Չասաց, օրինակ, այն մասին, որ մինչև Ադրբեջանը չդադարի իր ագրեսիան Հայաստանի հանդեպ, այս հարցի քննարկումը խիստ ժամանակավրեպ է: Չասաց, որ մինչև Արցախյան խնդրի վերջնական կարգավորման հստակեցումն այս հարցի քննարկումը տեղին չէ: Չասաց, որ մինչև մեր սահմաններին ու Արցախում մարդիկ են սպանվում Ադրբեջանի կողմից, այս հարցի քննարկումը բացառված է: Եվ այլն: Ու ոչ մեկ նրանցից, որոնք իրենց հինգերորդ կետն էին ժամանակին ճղում մեր իմաստուն որոշումների հետ կապված, ձայն չի հանում այն փաստից, որ Նիկոլը զիջում է մեր հերթական բանակցային առավելությունն Ադրբեջանի նկատմամբ: Որ մինչ տղաները խրամատներում Հայրենիք են պահում, սրիկան հետևողականորեն ծախում է այդ նույն Հայրենիքը»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
