Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԺ պատգամավորներին կալանքի տակ պահած դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով»․ Ղազինյան

«ԱԺ պատգամավորներին կալանքի տակ պահած դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով»․ Ղազինյան
489
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 19:42

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին 4 ամիս ԱՊՕՐԻՆԻ կալանքի տակ պահելու համար պատասխանտու են ՀՀ գլխավոր դատախազը և կալանքի միջնորդությունը բավարարած բոլոր դատավորները:
Նրանցից և ՈՉ ՄԵԿԸ չդիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, չնայած որ առկա էր հիմնավոր և ողջամիտ կասկած ԱԺ պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության անազատության մեջ պահելու սահմանադրականության մասով և ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ դա անել:
Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով:
Հ.Գ. Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էին ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ պատգամավորները՝ կիրառելով իրենց ՄԱՆԴԱՏԻ սահմանադրական լիազորությունը»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան