«Փաստորեն նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն Ալիևին այլևս չեն հետաքրքրում». Նարինե Դիլբարյան
![]() 406 Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 10:54 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Փաստորեն Իլհամ Ալիևը Հայաստանի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների կողմնակից դարձած Թուրքիայի հետ Բրյուսելում հերթական պահանջատիրությունն է ձևակերպել, Մեղրին և Քաշաթաղը (թրքացված տարբերակով Լաչինը) դրել են իրենց օրակարգում՝ իբրև թե իրենք «Լաչինի միջանցք» են տվել մեզ, փաստորեն այդպես մեծահոգի են, կարող էին չտալ, այժմ մենք իրենց «Մեղրիի միջանցք» պիտի տրամադրենք: Ախորժակն ուտելիս է բացվում, ինչ ուզեցին, հաջողեցին մեր անկար, անգաղափար անկազմակերպվածության պատճառով, այժմ հասել են Բրյուսել և իբրև թուրք-ադրբեջանական ահաբեկչության նոր քայլ հույս ունեն լիովին կլանել Արցախը և Սյունիքը՝ նախիջևանացելով դրանք՝ էթնիկ զտումներ, մշակութային և պատմական ցեղասպանության շարունակություն: Փաստորեն նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն Ալիևին այլևս չեն հետաքրքրում, մեծ եղբայր Թուրքիան ասել է՝ չեղարկում ենք, սկսում համաթուրքական էջից: Ուստի մենք պետք է առաջ մղենք հայկական օրակարգը՝ Քաշաթաղը չի կարող լինել ադրբեջանական որևէ վերահսկողության ներքո, այդ խնդիրն ընդհանրապես կապ չունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ: Արցախն ունենալու է ուղիղ և օտարի կողմից չվերահսկվող սահման Հայաստանի հետ, Արցախի բռնազավթված հայկական տարածքները վերադարձվելու են: Հայաստանն իր ինքնիշխան տարածքում երբևէ միջանցք չի տրամադրելու բռնազավթված հայկական Նախիջևանն Ադրբեջանին միացնելու համար»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
