«Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում». Արթուր Դանիելյան
![]() 380 Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 11:48 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում, իհարկե, նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում: Պրոբլեմները չեն կարող չավելանալ, քանի որ դրանք լուծելու փոխարեն Մոսկվան դատարկ աճպարարությամբ է զբաղված: Բռնել, Մոսկվայում հավաք են կազմակերպել, որի անունը, չգիտես՝ ինչու, դրել են «3+3», թեպետ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, իսկ Հայաստանը մասնակցել է զուտ, քանի որ գլխին զենք է դրված: Ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե պաշտոնականության պատրանք ստեղծելու համար Վրաստանի դրոշը չդնեին սենյակում, որտեղ վրացի ներկայացուցիչ չկար: Ժամանակին մեր հայրենական դեբիլներն էին իրենց սպիտակ «07»-ի վրա Կադիլակի նշան փակցնում: Հիմա նույն թերարժեքության բարդույթով ու մտավոր հետամնացությամբ է տառապում մի ամբողջ միջուկային գերտերություն: Բնական է, որ Փաշինյանը ոչ մի միջանցք չի տալու ու հետևաբար Ալիևը Պուտինին կանգնեցնելու է այն փաստի առաջ, որ Լաչինով երթևեկող բոլոր մեքենաները պետք է ադրբեջանական մաքսակետերով անցնեն: Եթե այս պահի դրությամբ Ադրբեջանը գրեթե ամեն օր գնդակոծում է Արցախի բնակավայրերը, բայց մենք դրա մասին չենք իմանում, քանի որ դա կոծկվում է «ռազմավարական դաշնակցի» իմիջը չփչացնելու համար, ապա մաքսակետերը կոծկել հնարավոր չի լինի: Դա իր հերթին կնշանակի, որ Արցախը փաստացի ռուսական էքսկլավ լինելուց դե ֆակտո կդառնա Ադրբեջանի՝ դեռևս էքսկլավ: Բաքուն կորոշի՝ ով, ինչ ու ինչքան կներմուծի Արցախ: Ամեն ինչ բարդանում է նրանով, որ Ալիևը Փաշինյանի հետ հինգ ժամ զրուցել է Բրյուսելում: Երկու կողմերը ԵՄ-ի հետ պայմանավորվել են դեմարկացիան հեշտացնելու համար ներգրավել եվրոպական փորձագետներին: Սա գուցե պակաս նվաստացուցիչ լիներ ՌԴ-ի համար, եթե համապատասխան փոխվարչապետերի բանակցությունները չտապալվեին Մոսկվայում: Մյուս կողմից Թուրքիան, շատ արագացված տեմպերով, հարաբերություններ է կարգավորում Հայաստանի հետ: Բլումբերգի համապատասխան հոդվածը և Լիպարիտյանի բենեֆիսն ընդամենը հետին թվով այս ամենը զմրսող դրվագներ են: Շուտով կբարձրանա ռուս սահմանապահների անհրաժեշտության հարցը Հայաստանում: Նույն հարցը կբարձրանա Արցախում՝ ռուս խաղաղապահների առնչությամբ: Առաջ գոնե զինվորներին գերի վերցնելով էին կարողանում Փաշինյանի սանձերը քաշել, հիմա էդ էլ չի ստացվում: Ասում է՝ կդատեմ գերիներին ու դատում է: Էս «փայլուն» կոմբինացիան էլ տապալվեց: Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում... Այ քեզ անակնկալ...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
