Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը մեր երկրում հանցագործությունների մոտիվացիա չէ»․ Սևակ Հակոբյան

«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը մեր երկրում հանցագործությունների մոտիվացիա չէ»․ Սևակ Հակոբյան
254
Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 16:42

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց՝ իրավաբաններին.
Ըստ վիճակագրության՝ մեր երկրում կտրուկ ավելացել է հանցագործությունների թիվը. ավելացել են և՛ զենքի գործադրմամբ հանցագործությունները, և՛ կողոպուտը։ Այս երկուսի աճը կարելի՞ է կապել ներքաղաքական իրավիճակի հետ։
Զենքով հարց լուծողները, ամենայն հավանականությամբ, այդ հանցանքին դիմելուց առաջ մտածում են այսպես․ եթե կարելի է մարդուն ոչ մի բան չանելու համար կալանավորել, քրեական գործեր բացել գլխին, ասենք միայն նրա համար, որ ընտրվել է քաղաքապետ, կամ որ ՀՀ դրոշ է ծածանել, ինչո՞ւ չի կարելի ոչ մի բան չանելու համար զենք պահել վրան կամ կրակել։ Եթե մարդուն ոչինչ չանելու համար կարելի է տանել-լցնել բերդերը, ինչի՞ չի կարելի նույն պատճառով կրակել-վիրավորել, գցել հիվանդանոց։
Բնակարանային գողերը երևի գողություն կատարելուց առաջ մտածում են այսպես․ եթե կարելի է մարդու գլխին քրեական գործ սարքել ու ունեցվածքն առնել կալանքի տակ, ինչի՞ չի կարելի նույն ունեցվածքը թալանել։
Չէ՛, եթե Նիկոլը կարող է ինքը որոշել, որ այսինչը ենթակա է նստելու, ունեցվածքը կալանքի տակ առնելու, ինչո՞ւ մեկ այլը չի կարող որոշել, որ այդինչը ենթակա է կրակվելու ու թալանվելու։
Չէ՞ որ Նիկոլը վարչապետ է, ու բոլորիս վարչապետ է նշանակել։
Հիմա հարցս․ հարգելի իրավաբաններ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճը, գործունեությունը մեր երկրում հանցագործությունների մոտիվացիա չէ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան