««Հեղափոխություն» կոչվածի միակ դրականն այն էր, որ սրիկաներին ինքնաբացահայտվելու հնարավորություն տվեց». Րաֆֆի Ասլանյան
![]() 544 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 17:12 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2013 թվականի մայիսի 3-ն էր, ՀՀ դատախազության մի շարք դատախազներով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով գտնվում էինք նրա հայրենի՝ Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում։ Ճաշկերույթի սեղանի շուրջ դատախազներից մեկը բաժակ բարձրացնելով ՀՀ գլխավոր դատախազի համար՝ վստահեցրեց, որ նա բոլոր ենթակաների համար մարդկային ու մասնագիտական էտալոն է հանդիսանում։ Իհարկե, Աղվան Գառնիկիչին ակնհայտորեն դուր չեկավ այդպիսի քծնանքը և նա առաջարկեց կարճ կապել կենացը։ Սակայն խնդիրը դրանում չէ, այլ քծնող, պնակալեզ մարդկանց առհասարակ կողքից հեռու պահելու մասին է խոսքը։ Ներկայումս այդ նույն դատախազն Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առանցքային դատավարական լիազորություններ ունեցող և արդեն 70-ամյա նախկին գլխավոր դատախազի անօրինական կալանքին նպաստող պաշտոնյաներից է։ Հավանաբար «հեղափոխություն» կոչվածի միակ դրականն այն էր, որ սրիկաներին, քծնողներին, անհայրենիքներին ինքնաբացահայտվելու և նրանց բացահայտելու հնարավորություն տվեց։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նման պնակալեզները նույն կերպ վարվելու են իրենց այսօրվա էտալոնների հետ»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
