Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրք բանագնացը գայլ է, Ռուբինյանի պես գառնուկին կուտի». թուրքագետ

«Թուրք բանագնացը գայլ է, Ռուբինյանի պես գառնուկին կուտի». թուրքագետ
299
Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 23:42

«Թուրքիայի հետ հատուկ բանագնաց նշանակելով Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Հայաստանը հերթական զիջումն է անում Թուրքիային ու դա անում է ոչ թե կադրային սխալ քաղաքականության հետևանքով, այլ հատուկ մշակված ծրագրով»,- «168 ժամ»-ի եթերում հայտարարել է թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։
«Թուրքիայում հիմա մենք ունենք մոտ 30 հազարանոց շատ թույլ հայ համայնք. նախկինում այդ թիվը մոտ 150 հազարի էր հասնում։ Թուրքիայում հայկական համայնքի վերջը տալու են խառը ամուսնությունները, որովհետև մեր հայերն ամենաշատն ամուսնանում են հենց թուրքերի հետ։ Կստացվի, որ մի դեպքում մեր համայնքը Թուրքիայում ունի առավելագույնը 20 տարվա կյանք, մյուս դեպքում՝ Հայաստանը ցանկանում է բացել Թուրքիայի հետ սահմանը, որից մեր այնտեղի համայնքը չի շահի, բայց կտուժի Հայաստանը։ Հենց այդ նպատակով է, որ Ռուբեն Ռուբինյանին նշանակել են բանագնաց. որը պետք է խոսի թուրքական կողմից նշանակված դիվանագիտության հին գայլի հետ. այդ գայլը մեր խեղճ գառնուկին ուտելու է։ Ու եթե նպատակը հենց դա էլ չէր, այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը Թուրքիայի հետ բանագնաց չնշանակեց մեր դիվանագիտական կորպուսում աշխատած ու բազմամյա փորձ ունեցող մեկին, այնպես որ, կրկնում եմ՝ Ռուբեն Ռուբինյանի քայլը հակահայկական քայլ է՝ հատուկ պրոթուրքական որոշում, ու նրան հատուկ նշանակեցին, որ նրան ուտեն»,- ասել է թուրքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում:

«Թուրք բանագնացը գայլ է, Ռուբինյանի պես գառնուկին կուտի». թուրքագետ