Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա». Արմեն Գալջյան

«Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա». Արմեն Գալջյան
696
Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 10:42

«Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, զուտ ինստիտուտների բախումներ են տեղի ունեցել, և ես ուզում եմ՝ այդ շրջանակում ելույթներ և քննարկումներ ունենանք»,- ավագանու արտահերթ նիստում՝ ներկայացնելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը:

«Չնայած մամուլում շրջանառվում է, որ Հայկ Մարությանի կուսակցությունից դուրս գալն է պատճառ դարձել, բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել, որ այս ճգնաժամն ստեղծվել է»,- ասաց նա: