«Աշխատավարձ ստացողներն ի վիճակի չեն իրենց նվազագույն սպառողական զամբյուղով ապահովել». Ոսկան Սարգսյան
![]() 293 Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 02:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ԱՇԽԱՏՈՂՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ՆԱՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ Ըստ ՀՀ վիճակագրության պետական կոմիտեի՝ 2021թ․ 3-րդ եռամսյակի տվյալներով Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 70 հազար դրամ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողները իրենց ռոճիկով ի վիճակի չեն իրենց նվազագույն սպառողական զամբյուղով ապահովել։ Այս պայմաններում չգիտես՝ ինչ հաջողությունների և ձեռքբերումների համար պետական բյուջեից պաշտոնյաները ճոխ պարգևատրվում են։ Տավուշի մարզպետարանի աշխատողները այս տարվա 10 ամիսներին պարգևատրվել են 68 միլիոն դրամի չափով, ԱԺ պատգամավորները և աշխատակազմը, կառավարության աշխատողները պետբյուջեից պարբերաբար պարգևատրվում են։ Իր մանկահասակ երեխային Երևան վիրահատելու տանող, սոցիալապես անապահով, ընտանեկան նպաստ ստացող կինն օրերս ֆինանսական օգնության խնդրանքով դիմել էր Տավուշի մարզպետարան։ Տավուշի մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը հարցը քննելով՝ տրամադրել էր ընդամենը 30 հազար դրամի չափով աջակցություն։ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից ճոխ պարգևատրվում են, իսկ կարիքավորին օգնելու համար քծիպություն են անում, կուշտը սովածին մանր է բրդում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
