Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. «Ժողովուրդ»
![]() 239 Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի և վարչապետի միջև առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։ Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից դժգոհ է նաև ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը, որը «կասկածվում է» ԲԴԽ նախագահի ԺՊ-ի նկատմամբ անվստահություն ձևավորելու մեջ: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
