«Փաշինյանի հանձնարարությամբ՝ Մարուքյանի ղեկավարած կառույցն ու դատարանը մասնակից են այս հանցագործությանը». Արսեն Բաբայան
![]() 330 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 12:54 «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վանաձորի ավագանիում ստեղծված իրավիճակին, ասել է. «Իշխանությունը գողանում է իշխանությունը Վանաձորում. Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ, մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցն ու դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը. ժողովուրդը ընտրել է մեկ անձի, բայց փորձում են գողանալ այդ իշխանությունը, որպեսզի իրենց ուզած մարդուն բերեն, դարձնեն քաղաքապետ»: Այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ. համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը: Հիշեցնենք նաև, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
