Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Դաչաները նոր բնակիչներ կունենան. «Հրապարակ»

Դաչաները նոր բնակիչներ կունենան. «Հրապարակ»
261
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 10:12

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, և պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինն ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչև արտգործնախարար նշանակվեց: Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այստեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով»:

Մանրամասները՝ թերթի համարում: