Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարգած դրածո վարչակարգի իշխանության տակ». Էդգար Էլբակյան

«Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարգած դրածո վարչակարգի իշխանության տակ». Էդգար Էլբակյան
496
Կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ., 02:06

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Կարծում եմ՝ ազգային դասի մարդիկ երեկ վերջնականապես հասկացան, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարգած դրածո կոլաբորացիոնիստական վարչակարգի իշխանության տակ։ Մեր խնդիրը պետք է լինի առանց համակերպվելու ադապտացվել նոր պայմաններին, մշակել ազգային մարդկանց, ազգային կառույցների, ազգային կապիտալի և ազգային գաղափարների գոյատևման նոր մոդելներ և, ի վերջո, ճիշտ պահի կազմակերպել Հայաստանի ազատագրումը։ Այդ ճիշտ պահի ընտրության դեպքում կապիտուլյացիոն վարչակարգը 1 շաբաթում կվերածվի քաղաքական բանկռոտի՝ ցրելով այն ուռճացված պատկերացումը, թե «կյանքում հրաժարական չի ստորագրի»։ Էն էլ ո՛նց կստորագրի»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան