«Նիկոլը լուծում է բացառապես սեփական աթոռի պահպանման խնդիրը». Անդրանիկ Թևանյան
![]() 457 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 11:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կարգախոսը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ». «Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները։ Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը»։ Սա Նիկոլ Փաշինյանն է գրել։ Եթե «թարգմանենք» նրա ասածները, ապա կստացվի՝ «Եթե Արցախն Ադրբեջանի կազմում չդիտարկեմ, ապա պատերազմ կլինի, էլի զոհեր կլինեն։ Հետևաբար ինձ պետք է մեղադրել ոչ թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու, այլ չտեսնելու համար։ Ես ոչ թե հանձնում եմ ղարաբաղը, այլ փրկում եմ կյանքեր»։ Ահա նրա վերջին շրջանի քարոզչության գլխավոր մեխը, որը տարբեր ձևակերպումներով լսում ենք 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած։ Նիկոլը լուծում է բացառապես սեփական աթոռի պահպանման խնդիրը և այդ խնդրի լուծման հովանավորներ է փնտրում դրսում։ Եվ գտել է։ Գտել է ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի։ Ինքը բավարարում է մեր թշնամիների նախապայմանները, իսկ նրանք օգնում են իրեն մնալ աթոռին։ Ինչ մնում է ՀՀ հպարտ քաղաքացուն, ապա Նիկոլը նրա պասիվ աջակցությունը փորձում է ստանալ վախացնելու միջոցով։ Նիկոլը վախի վաճառական է։ Ասում է՝ նայեք, հա՜, եթե ես չլինեմ ու զիջումների չգնամ, կռիվ կլինի, էլի կտանեմ կկոտորեմ երեխեքին, օգնեք ամեն ինչ զիջեմ, որ լավ լինի։ «Հայրենասիրություն» խաղացող և «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող Նիկոլը հիմա հայտնվել է բնական վիճակում ու կոկորդ է պատռում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը հնչեցնելով։ Մտել ենք վերջնախաղի փուլ, որի ելքից է կախված նոր գործընթացների բնույթը»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
