«ՀՀ-ում Արցախի հարցը միշտ եղել է ներքաղաքական շահարկումների խաղաքարտ». Հակոբ Բադալյան
![]() 353 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 17:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Երբ քաղաքական ուժերն են խաղարկում «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, որ հնչեց 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Փաշինյանի հայտնի ելույթում, անընդունելի է, սակայն հասկանալի՝ Հայաստանում Արցախի հարցը միշտ եղել է ներքաղաքական շահարկումների խաղաքարտ և գործնականում նաև հենց այդ հանգամանքն է, որ հետևողականորեն բարդացրել է Հայաստանի քաղաքական դրությունն ու առաջին հերթին փակուղի ձևավորել ներսում: Բայց, տարակուսելի է, երբ այդ արտահայտությունը խաղարկում են փորձագիտա-քաղաքագիտական դաշտում: Ինչպե՞ս կարող է միջազգային հարաբերություններին, Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին հետևող մարդը մտածել, թե այդ արտահայտությունը կարող էր բերել պատերազմի, երբ Հայաստանի շուրջ պատերազմն սկսել է 2013-ից և տարբեր փուլերով զարգացել մինչև գագաթնակետ՝ Հայաստանում «զարգացող փակուղուն» զուգահեռ: Ավելին, 2019-ի օգոստոսի այդ հայտարարությունից հետո՝ ինչպես այդ ընթացքում և առաջ, եղել է որոշակի բանակցային գործընթաց, քննարկվել են որոշակի տարբերակներ: Ավելին, 2019-ի այդ հայտարարությունից ամիսներ անց եղել է, այսպես կոչված, «խաղաղության նախապատրաստման միջոցառումների» մասին պայմանավորվածություն, Հայաստանն ու Ադրբեջանը «փոխանակել» են լրագրողա-փորձագիտական շրջանակի այց: Պլանավորված էր քննարկումների շարունակություն, որն ընդհատվեց, երբ կորոնավիրուսը, ըստ էության, ընդհատեց միջազգային կյանքը: Բայց, մինչև այդ, տեղի ունեցավ մեկ այլ բան, որը համաճարակ չէր, որ աշխարհը կանգնեցներ, բայց որը հիմնավորապես փոխեց մերձավորարևելյան ռեգիոնի թե՛ ուժերի հարաբերակցությունը, թե՛ իրադրության տրամաբանությունը: Դա ԱՄՆ նախագահի հրամանով իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունն էր՝ 2020 թվականի հունվարի 3-ին: Սա լոկ ինչ-որ քաղաքական սպանություն չէ, սա անգամ ռազմական օբյեկտիվ հասցվող հարված չէ: ԱՄՆ եթե իրանյան ռազմական օբյեկտներին հարյուր հարված հասցներ, դա չէր ունենա այն քաղաքական ազդեցությունը ռեգիոնալ իրադրության և զարգացումների տրամաբանության վրա, որքան այլ պետության՝ իրանցի մեկ գեներալին, այն էլ առանցքային ֆիգուր ռազմա-քաղաքական գործչի սպանության քաղաքական որոշումը: Հայաստանի գլխավոր, խորքային խնդիրներից մեկը եղել է ու թերևս շարունակում է լինել այն, որ փորձագիտական, քաղաքագիտական դաշտի գերակշռող մեծամասնությունը ոչ միայն մի քանի քայլ առաջ չի անցել քաղաքական դաշտ կոչվածից, այլ ոչ մի քայլ «հետ չի մնում» այդ դաշտից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
