Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը ձմռան ցրտին հիմնանորոգում»․ Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը ձմռան ցրտին հիմնանորոգում»․ Ոսկան Սարգսյան
242
Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 00:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը ձմռան ցրտին հիմնանորոգում
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է M4 մայրուղու Երևան–Սևան–Իջևան ԿՄ 83+200 - ԿՄ 91+176 ճանապարհահատվածը, իրականացվում են համատարած ասֆալտապատման, ոլորանների պարամետրերի բարելավման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
Դիլիջանի համայնքապետարանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵ նախարարությանը։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը դեկտեմբերի վերջին, ցածր ջերմաստիճանի պայմաններում հիմնանորոգում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան