«Արմենպրես»-ի տնօրենը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
![]() 308 Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն, որն իր մեկնարկը սկսեց որոշակի ձախողմամբ․ Երևան-Մոսկվա-Երևան անդրանիկ թռիչքի օրը պարզվեց, որ Ռուսաստանը թույլտվություն չի տրամադրել ռուսական ուղղություններով թռիչքների համար, և բոլոր չվերթները չեղարկվեցին, չնայած մեծ թվով տոմսեր էին վաճառվել և թռիչքներ նշանակվել։ Իսկ ինչո՞ւ որոշեց լրատվական դաշտում երկարամյա աշխատանքը փոխել բիզնեսի, այն էլ ավիացիոն բիզնեսի ոլորտով։ Արամ Անանյանն ասաց․ «Որովհետև մասնագիտական շարունակական աճի և մեր երկրի համար կարևորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչև նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
