«Մկրտչյան Կարե՛ն, կյանքդ կսարքեմ դժոխք». ՔՊ-ական Արամ Մելքոնյան
![]() 317 Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 12:24 Արդեն հայտնել էինք Վարդենիսի ավագանիում ստեղծված իրավիճակի մասին: Միջադեպ էր գրանցվել ՔՊ-ից Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջև: «Լրագրող եք, ի՞նչ տեսաք, բան հասկացա՞ք էս իրավիճակից: Ինչ խնդիր որ կար Մելքոնյանի հետ, էդ մենակ Մելքոնյանը գիտի: Ինչի՞ համար հարձակվեց էս մարդու վրա»,- ասում էին ընդդիմադիրները: «Մկրտչյան Կարենի գործունեության մեջ եղել են կեղտոտ դեպքեր, ես երեք տարի էս համայնքը կառուցում եմ ու չեմ կարա թույլ տամ, որ նրա նման մարդիկ մտնեն համայնքապետարան: Մկրտչյան Կարե՛ն, հերի՛ք ա համայնքը թալանես»,- ավելի ուշ հայտարարեց ՔՊ-ական Մելքոնյանը: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել: Մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար: Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Ա. Հարությունյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
