Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին». Վարազդատ Հարությունյան

«Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին». Վարազդատ Հարությունյան
593
Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 23:00

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր վերադարձանք Վարդենիսից:
Փորձեմ նկարագրել տեղի ունեցածը:
Հանրապետական և տեղական ամբողջ վարչական, այդ թվում՝ ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ:
Ավագանու անդամներին հենց նիստից բերման ենթարկելուց բռնած մինչև աշխատակազմի ղեկավարի առևանգում:
Քայլ առ քայլ կոտրել ենք իրենց նախօրոք գծագրած սխեման և ստիպել հանել «ժողովրդավարի» իրենց դիմակները: Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին, որոնք պսակվեցին դրանց հեղինակների ֆիասկոյով:
Հատուկ շնորհակալություն բոլոր այն լրագրողներին և օպերատորներին, որոնք այսօր տեղում էին ու բարձր մակարդակով կատարեցին իրենց առաքելությունը: Առանց նրանց հաստատ հնարավոր չէր լինի այս ամենը»: