«Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը, Զոհրաբ Մնացականյանը, Արայիկ Հարությունյանը կարող են կոնկրետ գործողություններով մեղմել իրենց մեղքը». Ղազինյան
![]() 1003 Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 20:07 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի, Զոհրաբ Մնացականյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ գործած հանցանքները վաղ թե ուշ ստանալու են քրեաիրավական գնահատական և նրանք կանգնելու են արդար դատարանի առջև: Նրանք այլևս ավարտված մարդիկ են, չունեն ոչ մի հեռանկար, բայց կարող են կոնկրետ գործողություններով մեղմել իրենց մեղքը՝ հանրությանը ներկայացնելով վերջին 3.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված հակապետական և դավաճանական որոշումներն ու դրանց հետևանքները: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի մասնագիտական հանրույթը բացահայտել և ՀՀ իրավապահ մարմիններին է ներկայացրել պետական դավաճանության բազմաթիվ դրվագներ: Գործընթացն ավարտին հասցնելու և դավաճաններին կալանավորելու համար պակասում է նշված անձանց կողմից ՄԵԿ հրապարակային ցուցմունք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ապօրինի և դավաճանական հրամանների մասին և մեկ կոնկրետ փաստ: Դա կլինի նաև ինքնախոստովանական ցուցմունք, ինչը կդիտարկվի որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, բայց կլուծի շատ ավելի կարևոր խնդիր. կկանխի Հայկական պետականության վերջնական կազմաքանդումը: Պարոնա՛յք «հեղափոխականներ», բացեք ձեր սիրտը, թեթևացրեք ձեր հոգիները և մաքրեք ձեր խիղճը»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
