«Թուրքական ապրանքների ներկրման արգելքի հանումով գռզոներն ու լՖիկներն ավելի են հարստանալու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Թուրքական ապրանքների ներկրման արգելքի հանումով գռզոներն ու լՖիկներն ավելի են հարստանալու
Հունվարի 1-ից հանվել է Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքը, չնայած՝ մինչ այդ էլ այդ արգելքը խստությամբ չէր պահպանվում։ Թուրքական լիրան դոլարի հանդեպ խիստ արժեզրկվել է, որի հետևանքով թուրքական ապրանքները շատ էժան են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի բնակիչները ավտոբուսներով, սեփական ավտոմեքենաներով մեկ ժամում հասնում են Իգդիր քաղաք, խանութներում գնում ամեն ինչ՝ սնունդ,տնտեսական և կենցաղային ապրանքներ։ Առաջիկայում Հայաստանը կհեղեղվի թուրքական ապրանքներով, սակայն դրանք էժան չեն լինի, թուրքական ապրանքների ներկրումից կգերհարստանան Նիկոլ Փաշինյանին հաճո օլիգարխները՝ գռզոները, լֆիկները և այլք։ 2018թ-ի իշխանափոխությունից հետո տարփողվում էր, թե Հայաստանում այլևս չկա օլիգարխիա, մրցակցության արդյունքում բանանը, բենզինը և մյուս ապրանքները կէժանանան։ Սակայն բոլոր ապրանքները թանկ են և շարունակում են թանկանալ։ ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսին հավատում են միայն դյուրահավատները և քաղաքականապես անտեղյակները»։

«ՀՀ-ից ՌԴ ապրանքների ներկրման արգելքը կարող է խնդիր դառնալ Երևանի համար»․ Ռեշետնիկով
13415:09
«ՀՀ-ից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի ՌԴ-ում գների վրա»․ Ռեշետնիկով
12714:35
«Լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ-ի որոշմանը Երևանից արձագանք չի ստացվել»․ Պեսկով
15511:45
«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի իրացումը
15209:35
ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios
273Երեկ, 23:16
«Հայաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ շրջանակներում՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ». Մհեր Գրիգորյան
200Երեկ, 20:23
«ՀՀ գյուղատնտեսությունը դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված». Վահե Դավթյան
131Երեկ, 17:36
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը
206Երեկ, 15:41