Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժայիններն անցել են ցուցարարների կողմը
![]() 1019 Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 17:15 Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժայինները անցել են ցուցարարների կողմը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնում են ականատեսները՝ տեսանյութեր հրապարակելով դեպքի վայրից։ Իրավապահները, ըստ ցուցարարների, ասել են, որ չեն կարող ժողովրդի դեմ գնալ։ Նաև համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ցուցարարները գրավել են ռազմական բեռնատարը և ուժայիններին ստիպել են դուրս գալ մեքենայից։ Ալմաթիում ցուցարարները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա։ Տեսանյութերը հայտնվել են Telegram-ալիքներում: Անկարգությունների մասնակիցները փորձել են մտնել տրանսպորտային միջոցի մեջ։ Ըստ կադրերի՝ վարորդը համոզել է բաց թողնել բժիշկներին։ Ալմաթիում անկարգությունների ժամանակ ծեծի է ենթարկվել շուրջ 500 մարդ, այդ թվում՝ 130 կանայք ու ծերեր, այրվել է 120 մեքենա, ներառյալ 33 շտապօգնության և հրշեջ մեքենա: Ալմաթիի պարետը հայտարարել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել արմատականների ու ծայրահեղականների կողմից: |

Իրանը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին
25400:21
Ավտոբուսից իջնելիս ուղևորն ուշագնաց է եղել ու մահացել
255Երեկ, 20:48
«Կոտրվել են Իսրայելական բանակի գաղտնագրված կապի կոդերը»․ #Tasnim
305Երեկ, 17:05
Լիբանանում Իսրայելի հարվածից վիրավորվել են RT-ի թղթակիցն ու օպերատորը (տեսանյութ)
420Երեկ, 16:43
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարությանը հարվածելու մասին
349Երեկ, 15:45
Հսկիչներին հաջողվել է կանխել են դատապարտյալի ինքնասպանության փորձը
203Երեկ, 13:54
Իսրայելը հարվածել է Իրանի ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռի (տեսանյութ)
398Երեկ, 13:43
«Սաուդյան Արաբիայի «SAMREF» նավթավերամշակման գործարանն օդային հարձակման է ենթարկվել»․ #Reuters (տեսանյութ)
485Երեկ, 13:24
