«Հայ-թուրքական երկխոսության մեկնարկից առաջ հնչեցված այս անհանգստությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է»․ Վահրամ Աթանեսյան
![]() 658 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 23:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Թե ինչո՞ւ Ղազախստանը ՀԱՊԿ-ին և ոչ թե Թուրքական պետությունների կազմակերպությանն է օգնության խնդրանքով դիմել՝ խիստ անհանգստացրել է Թուրքիայի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, մասնավորապես՝ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Ընդ որում, վերջինիս տարածած հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ն այս պահին գլխավորում է Հայաստանը։ Հայ-թուրքական երկխոսության պաշտոնական մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ հնչեցված այս անհանգստությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է։ Թուրքիան կչեղարկի՞ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Ղազախստանից կսկսվի՞ Կենտրոնական Ասիայի «ապաթուրքականացում» և «Զանգեզուրի միջանցքը» կկորցնի՞ աշխարհաքաղաքական կարևորությունը, ԼՂ հարցում կփոխվի՞ Ռուսաստանի մոտեցումը։ Ղազախստանյան ճգնաժամի առթիվ ինչո՞ւ Իրանը լուռ-լուռ է։ Այս և բազմաթիվ այլ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի հետագա դերի հետ կապված խնդիրներ գոնե դիտարկելու փոխարեն հայրենական մաս-մեդիան և սոցիալական ցանցերը շարունակում են, կոպիտ ասած՝ «Նիկոլ տշել»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
