Սյունիք և Շիկահող բնակավայրերում նոր ղեկավարներ են նշանակվել
![]() 553 Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 20:00 Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 8-ին աշխատանքային այցով եղել է Սյունիք և Շիկահող գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Գառնիկ Հարությունյանին և Զորիկ Նավասարդյանին։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանից։ Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարներ Արթուր Մանուչարյանին և Տիգրան Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։ Նշենք, որ Տիգրան Հովհաննիսյանը Շիկահող գյուղի բնակիչ է, ով հասարակական հիմունքներով ստանձնել էր վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը՝ գյուղի վարչական ղեկավարի աշխատանքից ազատվելուց հետո։ Եվ՛ Սյունիք, և՛ Շիկահող գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ ունեցավ բնակիչների հետ, ներկայացրեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերը, լսեց նրանց հուզող հարցերն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, գյուղամիջյան ճանապարհներին, խմելու և ոռոգման ջրերին։ Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվեց սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։ Աղբյուրը` Կապանի համայնքապետարան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
