«Ինչո՞ւ Պուտինը թույլատրեց Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը»․ Ոսկան Սարգսյան
![]() 670 Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 20:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է․ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի»։ 2018-ի գարնանը Պուտինն ինչո՞ւ թույլ տվեց, որ հակառուսական հայտարարություններով աչքի ընկած Նիկոլ Փաշինյանը և նրա թափառախումբը Հայաստանում իշխանություն վերցնեն, հայտնի է, որ Հայաստանի ԱԱԾ-ն, ՊՆ-ն և Գլխավոր շտաբը Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում։ Պատասխանը պարզ է, հետխորհրդային տարածքում ով էլ ինչ գունավոր խաղեր է տալիս, վերջնարդյունքում Ռուսաստանը շահող է դուրս գալիս, որը 2020 թվականի պատերազմից հետո զորքեր տեղակայեց ֆորմալ առումով Ադրբեջանի տարածք համարվող Արցախում, ավելի ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը և ազդեցությունը Հայաստանում, հետխորհրդային տարածքում, հատկապես՝ Ռուսաստանում, հեղափոխություն ասվածը հասարակ մարդկանց աչքում վարկաբեկվեց, նրանց կարող են ասել՝ տեսա՞ք, թե գունավոր հեղափոխությունն ինչ վատթար վիճակի գցեց Հայաստանը, դուք դա՞ եք ուզում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
