Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետբյուջեի փողերը ոչ թե զենք գնելու, այլ՝ պարգևավճարների վրա է ծախսում»․ Ո․ Սարգսյան

«Պետբյուջեի փողերը ոչ թե զենք գնելու, այլ՝ պարգևավճարների վրա է ծախսում»․ Ո․ Սարգսյան
499
Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 23:47

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ավստրալիան զինվում է, իսկ Նիկոլ Փաշինյանի փողերը ոչ թե զենքի, այլ պարգևավճարների համար է ծախսում
Օվկիանոսի ջրերով շրջապատված, արտաքին ներխուժման ոչ մի վտանգ չունեցող Ավստրալիան համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ից 2.5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զրահատեխնիկա գնելու վերաբերյալ; Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նման թշնամի հարևաններ ունեցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տարածաշրջանմում խաղաղության դարաշրջան բացելու, այն լրումին հասցնելու մասին, նա պետբյուջեի փողերը ոչ թե զենք գնելու, այլ իշխանավորներին պարգևավճարներ բաժանելու վրա է ծախսում։ Վիճակն անհեթեթ է, սակայն դրանից առավել՝ ողբերգական»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան