«Դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
դիմում եմ ձեզ բոլորիդ՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ով սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու ձեր իրավունքներն ու ազատությունները.
Այո՛, այսօր գլխավորը հարցը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է Գեղարքունիքում, Սյունիքում (ոչ միայն 2021թ. մայիսյան ներխուժումները) մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից՝ շփման ողջ երկայնքով՝ որպես մեր բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք: Սա «օդում» հայտարարություն չէ:
Իրատեսակա՞ն է այս մոտեցումը: Այո՛, բայց պետք է արագ գործել ու թիրախային, այլ ոչ թե բաց թողել կամ զրոյացնել հնարավորությունը և հետո ասել, թե իրատեսական չէ:
Օրինակ՝ երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, ինչո՞ւ անհապաղ չդիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու այդ ժամանակ կարող էինք «քնած» բարձրացնել միջանկյալ միջոցի հարց՝ հեռացնելու ադրբեջանական զինված ծառայողներին այդտեղից և բացելու ճանապարհը:
Բայց մենք ի՞նչ արեցինք. այլընտրանքային ճանապարհների հիասքանչ լինելու, իրավունքների խախտումներն անտեսելու ու «կյանքը որքան անվտանգ ու լավ է Սյունիքում», «իրենց տարածքն է՝ ոչինչ չենք կարող անել» քաղաքական հայտարարություններով զրոյացրեցինք այդ հնարավորությունը: Ընդ որում, ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու, մեր սահմանային բնակիչների իրավունքները պաշտպանելու հատուկ նպատակով ՄԻԵԴ կարող ենք դիմել նաև հիմա:
Կամ ինչո՞ւ մինչև հիմա չենք նախաձեռնել, օրինակ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի առաքելություն, որ գա և արձանագրի խախտումները ու մենք դա օգտագործենք ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու նպատակի համար: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիմքով ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի բանաձևում ամրագրվեց ապառազմականացված գոտու գաղափարը:
Ինչո՞ւ են մեր որոշ պաշտոնյաներ անվտանգությունը կտրում մարդուց, նրա իրավունքներից ու ամեն ինչ քննարկում ռազմաքաղաքական տեսանկյունից:
Չ՛պետք է թույլլ տալ, որ այս հարցերը միայն քաղաքական ընդհանրական հայտարարությունների ու ռազմական դաշտ տողափոխվեն, որով ստվերվում են մարդու իրավունքները:
Այնպես որ՝ անվտանգության ու մարդու իրավունքների հարցն այն աստիճան կարևորության է, որ պետք է ամեն հնարավորություն՝ մեծ, թե փոքր, օգտագործել անհրաժեշտ նպատակի համար և ոչ թե ընդհանրական կասկածներով անիրատեսական դարձնել իրատեսական լուծումը. փաստերը բավարար են ճշգրիտ քայլերի համար:
Հեշտ է ոչինչ չանել, խախտումների փաստերն անտեսել կամ հերքել ու հետո ասել, թե անիրատեսական է:
Անվտանգության գոտու մասին մանրամասն գրված է իմ այս զեկույցում՝
Մնացածն այս ելույթում է, իմ մյուս զեկույցներում ու հաղորդումներում»։

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
5402:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
114Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
178Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
125Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
109Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
99Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
87Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
170Երեկ, 16:00