ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրոմիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականի հուլիսին «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների համար»։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Խորհուրդը որոշել է 6 ամսով (մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը) երկարաձգել սահմանափակումները, որոնք ուղղված են «ռուսական տնտեսության կոնկրետ հատվածներին»։
Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը երկարաձգել էր Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցները ծանր կլինեն նաև Եվրոմիության համար։ Ուստի ոչ ոք չի ցանկանում ընդունել նման որոշում, նշել էր նա։
Միևնույն ժամանակ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։
2014 թվականի մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։
Նույն թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմի միացման հետ։ Սահմանափակումները բազմիցս ընդլայնվել և երկարացվել են։ Որոշ ռուս պաշտոնյաների մուտքը ԵՄ արգելվել է, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, մտցվեցին առևտրային, ֆինանսական և ռազմական սահմանափակումներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելեց մի շարք եվրոպական պարենային ապրանքների ներմուծումը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
457Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
294Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
207Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65326.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
188823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71722.10.2026, 02:06