Կյանքից հեռացել է նկարիչ Ռուբեն Արուտչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 16-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը:
Ռ. Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում: 1970 թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1986-90 թթ. եղել է Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը: 1990-92 թթ. եղել է Երևանի գլխավոր նկարիչը, մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: 1974 թ.-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1976 թ.-ից՝ Նկարիչների միությունների անդամ, 1995 թ.-ից՝ Դիզայներների միջազգային միության, 2011 թ.-ից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ:
Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ՝ 1994 թ. անհատական ցուցահանդես Երևանում, 1997 թ.՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Երևանում, 2001 թ.՝ Ֆրանսիայում և այլն: 2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, խրախուսանքների. 2012 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42