«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, որը ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևայլն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ:
Նորատ Տեր-Գրիգորյանցը մինչև 1992 թվին Հայաստան գալը ողջ Սովետական Միության ցամաքային զորքի գլխավոր շտաբի պետն էր և արցախյան ազատամարտի հաղթանակի ճարտարապետներից մեկը: Սարոյան Սեյրանը ուտող-խմող, ու կերածն էլ ուրացող, կիսագողական, կիսազինվոր, կիսաերաժիշտ, կիսաքաղաքական գործիչ: Էջմիածնում Սարոյանը հազարավոր քվե էր ստանում ու Հայաստանի մակարդակով կարող էր ցանկացած քաղաքական գործչի հետ ոտք գցել իր պոպուլյարությամբ, իսկ Տեր-Գրիգորյանցը հարյուր էլ չէր ստանա:
Հարցս ավելի արդիականացնեմ՝ ինչո՞ւ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը երբեք չի ընտրվի ԱԺ պատգամավոր: Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավոր գիտնականներ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, իսկ մենք մեր մեջից ընտրում ենք ամենանողկալի երևույթներին՝ լինի դա համատիրության ղեկավար, համայնքապետ, պատգամավոր, թե վարչապետ:
Ո՞վ ա հայ ժողովրդին ստիպում լսել Արամ կամ Տաթև Ասատրյան, ով ա պարտադրում ցանկացած միջոցառում վերածել գռեհիկ, ցուցամոլ որկրամոլության խրախճանքի: Ո՞վ ա ստիպում չկարդալ գիրք ու ատել կարդացողին: Ո՞վ ա ստիպում չեչենի սանրվածքով ման գալ, բայց չեչենի պես սպորտով չզբաղվել: ԿԳԲ՞-ն, ՑՌՈ՞ւ-ն, Մոսսա՞դը, թո՞ւրքը, մասսոնե՞րը, նախկիննե՞րը... ո՞վ»:

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
2421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
4920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5319:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
11319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7318:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8417:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7617:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
7816:18