Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հրաժարականից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ». Նիկոլ Փաշինյան

«Հրաժարականից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ». Նիկոլ Փաշինյան
325
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 20:12

Հանրայինի եթերում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում տեղ գտած բացատրություններին. «Հրապարակումից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ, խոսել ենք, ես հարցրեցի՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է որոշում: Ինքն ասաց, որ արդեն կայացրել է որոշում: Միակ դիտարկումը, որ պետք է ասեմ, Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, իմ դիրքորոշումները էականորեն տարբերվում են: Հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրութուններ, ես ինքս էլ նրա բացատրություններն ընդամենն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»: