«Ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունն ամենևին էլ տգիտության դրսևորում չէ». Գագիկ Համբարձումյան
![]() 665 Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 02:06 Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանի գրառումը. ««Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ իրականացված ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունն ամենևին էլ տգիտության և գործ կարելու ապաշնորհության դրսևորում չէ։ Այն շատ լավ հաշվարկված և բացառիկ ցինիզմով զուգորդված ցուցադրական գործողություն էր։ Նման միջոցով այս իշխանությունները նպատակ են հետապնդում ՝ - Ցույց տալ հանրությանը, որ թքած ունեն օրենքի, բարոյականության և հանրային կարծիքի վրա. - Որպես «պրոֆիլակտիկա», սպասվող էլ ավելի ազգակործան քայլերին չխոչընդոտելու համար, վախեցնել հասարակության առավել ակտիվ անդամներին։ Հետևություն Հայ ժողովրդի մտածող, սակայն դեռևս պասիվ ու իներտ զանգվածը պետք է գիտակցի երկու պարզ բան՝ - Հանցագործը լկտիանում է ճիշտ այնքան, որքան դուք եք թույլատրում, - Հայրենիքի, Ձեր և Ձեր սերունդների փրկությունն առանց Ձեր ակտիվ մասնակցության հնարավոր չէ Հ. Գ. Հանրապետության գլխավոր դատախա՛զ, նշված աղաղակող ապօրինությանն անհապաղ չարձագանքելը նույնպես հանցագործություն է»։ Աղբյուրը` Գագիկ Համբարձումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
