Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:
Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊ-ականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին:
Ըստ նույն շշուկների, Ալեն Սիմոնյանը մեծ ու լայն խողովակով ջրագիծ է բերում առանձնատան համար, և տեղի բնակիչները դիմել են, որպեսզի իրենք էլ կարողանան այդ ջրից օգտվել, բայց ստացել են կտրուկ պատասխան, թե ջրագիծն անձնական է: Խնդիրն այն է, որ Ձորաղբյուրում ջրի խնդիր կա, բայց բնակիչների գանգատները որևէ կերպ լուծում չեն ստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
3115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
5214:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
9814:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6613:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
6513:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
11412:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
8612:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
7411:30