Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
![]() 1287 Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 15:06 Հունվարի 28-ին, ժամը 11:22-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: ![]() ![]() |
Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
15921:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
14020:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
36616:12Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
21016:08Խոշոր հրդեհ՝ Իրկուտսկում (տեսանյութ)
19813:143 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
26012:00Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի (տեսանյութ)
29311:045.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
32110:46