«Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին». Սուրեն Սուրենյանց
![]() 409 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 09:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին. նույնիսկ փորձագիտական մակարդակում Նիկոլ Փաշինյանի անհեթեթությունները, որոնք ԼՂ խնդրի շուրջ նա հնչեցրել է ֆեյսբուքյան վերջին երկու ասուլիսներում, հեշտությամբ կարելի է մերկացնել։ Սերժ Սարգսյանը դա իդեալական արեց ու արձանագրեց երկու բան, որ արդեն իսկ ակնհայտ էր՝ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացի էությանն ու կրկնում է Իլհամ Ալիևի թեզերը։ Բայց հարցազրույցի ամենակարևոր բացահայտումն այն էր (գոնե ինձ համար), որ նախապատերազմյան Փաշինյանին Սարգսյանն անվանեց «քողարկված ոչմիթիզական»։ Իմ կարծիքով՝ սա հարցազրույցի մեխն է, պատերազմի սանձազերծման հարցում Փաշինյանի քաղաքական պատասխանատվության արձանագրումը։ Ես գնահատականի հետ ամբողջովին համաձայն եմ։ Բայց այսպես էլ չլսեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատկերացնում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևի գործարկումը, մանավանդ, եթե Հայաստանը համարում է «կապիտուլացված» երկիր։ Ի՞նչ ռեսուրսներով, բանակցային ի՞նչ օրակարգով։ Ու նաև անհասկանալի մնաց, թե քաղաքական ու հանրային ինչպիսի կոնսոլիդացիայով է Սարգսյանը պատկերացնում ստիպել Փաշինյանին՝ հրաժարվել «քաղաքական մուրացկանությունից»: Հարցազրույցը հետաքրքիր էր, բայց այն դժվար է ծրագրային համարելը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
