«Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը, ասենք, 2014-ին, ասեր՝ ժողովո՛ւրդ, քիչ-քիչ խախտվում է մեր և Ադրբեջանի ռազմական բալանսը»․ Անի Կաղինյան
![]() 560 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 13:30 Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես լսեցի Սերժ Սարգսյանի ամբողջ հարցազրույցը և չստացա ինձ հուզող հարցերին որևէ պատասխան: Որ նիկոլն առանց համանախագահների ուղիղ բանակցել և պայմանավորվածություններ է ձեռք բերել Ալիևի հետ, դա գիտենք, որ 2018թ. Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 210 000 000 դոլար դա էլ գիտենք, որ նիկոլի տղեն գնաց ԱՀ ծառայելու և ոչ մի կրակոց չկար, դա էլ գիտենք, որ նիկոլի կնիկը փամփուշտից զարդեր էր կախում վզից ու սպիտակ հագուստով գնում առաջնագիծ, դա էլ գիտենք, որ ի վերջո զրո կետից բանակցելը բերեց բանակցային գործընթացի փակուղու, դա էլ գիտենք, որ Տավուշի հուլիսի բլուրի գրավումը մեզ ներկայացրին դարի հաղթանակ և Ալիևին սադրեցին, դա էլ գիտենք, որ հետախուզությունը երկու ամիս առաջ տեղեկացնում էր, որ թշնամին պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի դա էլ գիտենք, որ նիկոլը արայիկի հետ համատեղ այս աղետը բերեց մեր գլխին, դա էլ գիտեինք: Բայց լավ կլիներ, որ սենց զրույց օրինակ՝ Սերժ Սարգսյանը աներ, ասենք, 2014թ., ասեր՝ ժողովո՛ւրդ, քիչ-քիչ խախտվում է մեր և Ադրբեջանի ռազմական բալանսը, որ բանակցությունները մտնում են փակուղի, մեր դիմաց դրված է հետևյալ փաստաթղթերը, մեզ առաջարկում են սա, սա, հիմա մենք ազգովի գլուխ գլխի պետք է տանք և որոշենք, այնպես անենք, որ մեր կորուստները հնարավորինս ցավոտ չլինեն: Չէ՞ որ անկեղծ զրույցը, բացատրությունը կարող էր փոխել ամեն ինչ: Իսկ ի՞նչ էր արվում այդ տարիներին կեղծ քաղաքացիական հասարակություն էր ձևավորվում, կեղծ ակցիաներ ժողովրդավարություն էին խաղում և մարդ իրավունքներ, քրեաօլիգարխիան խժռում էր երկրի տնտեսությունը, հաճախորդները Բաղրամյան 26-ի պատերի տակ իրար հերթ չէին տալիս, կորսվում էր ամենաթանկը՝ ժամանակը, մտնում էին փակուղի, բայց ամենամեծ հանցագործությունը Նիկոլին իշխանություն տալն էր»: Աղբյուրը` Անի Կաղինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
