Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ․ «Հրապարակ»
![]() 239 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Երևան քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչև հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ Օրերս թերթն անդրադարձել էր քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, թերթին հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի թերթի աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։ Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, և տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով և անխափան ընթանա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
