Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հրդեհված նավթային լցանավը 2 մասի է բաժանվել ու խորտակվել

Հրդեհված նավթային լցանավը 2 մասի է բաժանվել ու խորտակվել
885
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 21:17

Հրդեհ և պայթյուն են տեղի ունեցել Նիգերիայի ափերի մոտ գտնվող Trinity Spirit նավթային լցանավի վրա, որը պատկանում է նիգերական Shebah E&P ընկերությանը, հայտնում է Daily Trust թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Մենք հայտնում ենք տխուր միջադեպի՝ հրդեհի մասին, որը պատել է մեր նավթի արդյունահանման օբյեկտը Trinity Spirit Sea-ում, որը գտնվում է Ukpokiti տերմինալում, չորեքշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո: Պայթյունի պատճառները հետաքննվում են: Այս պահին մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն մենք հաստատում ենք, որ մինչ միջադեպը նավի վրա եղել է 10 մարդ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նավը գտնվում է Նիգերիայի Դելտա նահանգի ափերի մոտ։ Միջադեպը խուճապ է առաջացրել աշխատողների մոտ, ովքեր աշխատում են մոտակա նավթային այլ հարթակներում։ Ըստ թերթի՝ նրանք «անօգնական հետևել են, թե ինչպես է կրակը տարածվում նավի վրա»։ Առաջինը, որ որոշել են օգնել տուժած նավին, ձկնորսներն են։ Սակայն կրակի ուժգնությունը թույլ չի տվել նրանց մոտենալ այրվող նավին։

Հրդեհված նավթային լցանավը 2 մասի է բաժանվել ու խորտակվել

Միջադեպի հետևանքով անձնակազմի անդամները և նավթի արդյունահանման նախագծի թիմը անհետ կորել են։
Նավի վրա կարող է լինել մոտ երկու միլիոն բարել նավթ, որը թափվել է ծովը։
Նավի վրա կարող է լինել մոտ երկու միլիոն բարել նավթ
Նավի վրա կարող է լինել մոտ երկու միլիոն բարել նավթ