Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ
736
Շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ., 13:00

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսը՝ կողաշրջվել։ Վթարված ավտոմեքենաները Mercedes-ներ, Nissan-ներ, Opel-ներ, Mitsubishi-ներ են: