Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի առաջամարտիկը». Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի առաջամարտիկը». Իշխան Սաղաթելյան
575
Շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ., 14:12

ՀՅԴ-ի հիմնադրման 131-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Հայաստանն ու Արցախը վտանգի մեջ են, պետք է պայքարել: «Դիմադրությունը մեկ օրվա, մեկ ուժի պայքար չէ, սա յուրաքանչյուր հայ արժանապատիվ մարդու պայքար է: Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզանից խլողները դիմադրության պետք է հանդիպեն: ՀՅԴ-ի անունից հայտարարում եմ՝ Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը, առանց կուսակցական և քաղաքական հավակնության՝ պատրաստ է լինել նաև պայքարի առաջամարտիկն ու կազմակերպիչը....»: