«ԵՄ դեսպանից ակնկալում եմ հրապարակավ ու կոշտ քննադատել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռ․ Մելիքյան
![]() 250 Կիրակի, 06 փետրվարի, 2022 թ., 15:55 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկյան «Ֆրիդըմ Հաուս» գլոբալ իրավապաշտպան կազմակերպությունը առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը։ Չնայած շատ հարցերում անընդունելի լռությանը՝ ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի, և որ այդ կարմիր գծերի ոտնահարումը չի հանդուրժվելու։ Օրեր առաջ Մասիվի ոստիկանության բակում ես հենց այս հեռանկարի մասին էի խոսում, երբ համոզմունք էի հայտնում, որ շուտով Արևմտյան կառույցները ստիպված են լինելու քննադատել այս խայտառակ օրենքը։ Սակայն մի բան չասեցի, որ մտքիս կար. հենց ամերիկյա՛ն կառույցներն են սկսելու այդ կոշտ քննադատությունը, այլ ոչ թե եվրոպականները։ Ինչու՞։ Որովհետև ամերիկացիների մոտ ընդհանուր առմամբ դեռ պահպանվել է հավատը իրենց հիմնադիր արժեքների նկատմամբ, մինչդեռ, եվրոպական կառույցներում, կարծեք թե՝ երեսպաշտությունը վերջնականապես հաղթել է սկզբունքայնությանը։ Այդպես կարծելու հիմքերն ավելի քան ակնհայտ են։ Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ԿՈՇՏ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։ Ինչու՞ ունեմ նման ակնկալիք հենց ԵՄ դեսպանից, այլ ոչ թե ՌԴ, ՉԺՀ, ԻԻՀ կամ այլ պետությունների դեսպաններից։ Շատ պարզ պատճառով. մինչ-2018-յան Հայաստանում հենց ԵՄ դեսպանությունն էր հրապարակավ մեծ ու փոքր առիթներով քննադատական հայտարարություններ կատարում ժողովրդավարական արժեքների դիրքերից։ Ուրեմն թող բարի լինեն՝ նույն սկզբունքը պահել նաև հիմա։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
