Ընդդիմադիր խմբակցության ներսում նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը թեժ է եղել. «ժողովուրդ»
![]() 409 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 09:54 «ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել: Թերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախևառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին: Թերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի: «Քնարկմանը բոլորն են մասնակցել, այնպես չի, որ մեկ հոգի է միայն տեսակետ հայտնել: Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո՛, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»,- թերթի հետ զրույցում ներկայացրել է Թևանյանը: Թերթը տեղեկացել է նաև, որ հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
