«Դուզ խոսքն էշին են ասում». Արթուր Ղազինյան
![]() 420 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 16:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ երեկ արված սկանդալային հայտարարության վերաբերյալ կարելի է ասել մեկ բան՝ դուզ խոսքն էշին են ասում: Դե իսկ Նիկոլ Վավայեվիչն ամեն ինչ հասկացել է ու գլուխը կախ, դավաճանության վրա բռնված խոնարհ հարսիկի պես խելոք կանի այն, ինչ կասեն: Որովհետև իրեն երեկ ուղիղ տեքստով ասեցին, որ «Հայաստանն այլևս ոչ մեկին պետք չէ», ու դա հասկացել է Վավայեվիչը, ու բացարձակ կարևոր չէ, որ 20 տարի «ինքնիշխանություն» ու «մենք ենք տերը մեր երկրի» էին գոռում, կուրծք էին ծեծում, Պուտինի դեմ ՌԴ դեսպանության առջև պիկետներ էին անում, ձվեր էին նետում շենքի ուղղությամբ: Հետո ստելով, զազրախոսելով ու զրպարտելով եկան իշխանության, քանդեցին բանակը, հրահրեցին պատերազմ, մսաղաց ուղարկեցին հազարավոր հայրենասեր ու ազնիվ հայորդիների, ավիրեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու քայքայեցին պետության դիմադրողականությունը: Իսկ հիմա ունեն միայն մեկ խնդիր. ամեն գնով պահել իշխանությունը և հանուն այդ «վեհ» նպատակի կանցնեն բոլորիս վրայով՝ «արղամանյանական» արդարադատությամբ կալանավորելով նրանց, ով կկանգնի իրենց ճանապարհին: Հ. Գ. Լուկաշենկոյի խոսքերից սրտնեղած «ինքնիշխանականներին» խորհուրդ եմ տալիս հայացքներն ուղղել դեպի Վավայեվիչը, շարքով ու կարգով մեղադրել ու քննադատել նրան, քանի որ մինչև 2018թ. մայիս ոչ մեկ չէր համարձակվի կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
