«Այս դիրքորոշումը հայտնում է իրավաբանը, ով եղել է ՀՀ ՄԻՊ». Զարուհի Փոստանջյան
![]() 316 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 13:24 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։ Հեղինակ՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան Նաև լինում է, երբ նայում է շարիկովի լուսանկարին և հիշում, որ պետք է մոռանալ օրենքների պահանջները, կատարել պատվեր, լինել հանցակից։ Իմ կողմից 10.01.2022 թվականին թիվ ԵԴ/0091/01/17 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել է հետևյալը, մեջբերում եմ՝«Վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը պաշտպանության կողմին չուղարկելու և հաղորդման ներկայացնելու օրվա դրությամբ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում չտեղադրվելու հանգամանքին հարկ է նշել հետևյալը. Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաղորդման շրջանակներում ներկայացված փաստարկների և վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ թեև տվյալ դեպքում ձևականորեն առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման հատկանիշներ, սակայն առկա փաստական հանգամանքներից ելնելով՝ դրանք իրենց նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չեն դնում Դատավորների համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանությանը»։ Այսինքն՝ քրեական գործով անմեղ մարդու արդարացման դատավճիռը բեկանում են և այդ անմեղ մարդուն դատապարում են 25 տարվա ազատազրկման ու չեն տրամադրում դատական ակտը, որ անմեղ դատապարտյալը ծանոթանա թե ինչպե՞ս են իրեն մեղադրել սպանության մեջ, որը նա չի կատարել և նույնիսկ դեպքի վայրում չի եղել՝ նվազ կարևոր են։ Եվ այս դիրքորոշումը հայտնում է իրավաբանը, ով եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ Խորհուրդ Կարեն Անդրեասյանին՝ նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտն ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։ Մաղթանք՝ բարի բախտ քրեակատարողական հիմնարկում»: Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
