Զախարովան՝ տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպման մասին
![]() 390 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 21:06 Ռուսաստանի Դաշնությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք իհարկե հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշեց նա: Զախարովան հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և պատմական ու մշակութային կոթողների պահպանության հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
