Իսկ ի՞նչ անել, երբ «ավտոբուսի վարորդը» ուղևորներին անդունդն է տանում. «Փաստ»
![]() 371 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 09:25 «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում որոշակի շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության կամ պարզապես իշխանություններից դժգոհ մարդկանց հասցեին մոտավորապես հետևյալ կոնտեքստում, թե՝ ավտոբուսի վարորդին (օդանավի հրամանատարին, նավապետին՝ ըստ ճաշակի) սպանելու համար երազում եք խորտակված տեսնել ողջ ավտոբուսը: Հասկանալի է, չէ՞, վարորդը Նիկոլ Փաշինյանն է, ավտոբուսն էլ (ինքնաթիռը, նավը՝ ըստ ճաշակի)՝ մեր երկիրը: Այսինքն, մեղադրանքի իմաստն այն է, որ հանուն Փաշինյանի հրաժարականին հասնելու ցանկություն կա երկիրը տապալված տեսնել: Ասել, որ նման միտք գեներացնողները չափազանց վտանգավոր բան են անում, նշանակում է պարզապես ոչինչ չասել: Ավելին, սա պարզ մանիպուլյացիա է, որը տեղավորվում է իշխող ուժի գաղափարների (մեղա- մեղա) ու մոտեցումների շրջանակներում: Այսինքն, այստեղ խնդիրը վարորդը չէ, խնդիրն այն պատճառներն են, թե ինչու է պետք փոխել վարորդին. խնդիրը անդունդը գլորվելուց (օվկիանոսի հատակում հայտնվելուց, ինքնաթիռի պայթյունից) փրկելն է, իսկ եթե այդ ճանապարհին ավտոբուսի «շիթը» մի քիչ վնասվի, դա կարելի է նորոգել նոր վարորդի ու նոր վարպետների հետ: Կործանման դեպքում ոչինչ այլևս չի փրկի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
